Բարի գալուստ «Արմենո» խանութների ցանցի կայք:

«Արմենո» խանութների ցանցում ներկայացված են տղամարդկանց, կանացի և մանկական կոշիկների, հագուստների և համալրող պարագաների լավագույն տեսականի` մատչելի գներով: Ամբողջ տեսականուն ծանոթանալու համար կարող եք այցելել մեր խանութները (հասցեները` այստեղ):

Մեր խանութների ցանցն իր հաճախորդներին առաջարկում է արտասահմանյան արտադրության բարձրորակ բնական և արհեստական կաշվե կոշիկների, կաշվե գոտիների, ձեռնոցների, դրամապանակների, անձրևանոցների, պայուսակների, փողկապների, վերնաշապիկների, լողազգեստների, ձմեռային բաճկոնների, կոշիկի միջադիրների լայն տեսականի: Վաճառվող կանացի կոշիկների տեսականին ընդգրկում է 33-ից 43 համարները, տղամարդկանց համար 37-ից 49 համարները, իսկ մանկականը՝ 14-ից 37 համարները:

Մեր խանութների ցանցում մշտական հաճախորդների համար նախատեսված է կուտակային զեղչի քարտ, որը հնարավորություն է տալիս գնումների ժամանակ օգտվել հավելյալ 3%, 5%, կամ 7% զեղչից` կախված քարտի վրա կուտակված բոնուսային միավորներից:

«Արմենո» խանութների ցանցը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում արժանացել է Եվրոպայի «Ոսկե Կամար» մրցանակի՝ որակի և բարձր սպասարկման համար:

Պայուսակներ

Պայուսակը աքսեսուար է, որը կարող է ամբողջական դարձնել կերպարը: Դա է պատճառը, որ կանանց զգեստապահարանի գլխավոր բաղադրիչները ոչ միայն հագուստն է և կոշկեղենը, այլ նաև պայուսակները:

Դրամապանակներ

Կաշվե կանացի և տղամարդկանց դրամապանակների մեծ տեսականի որոնք առանձնանում են իրենց ինքնատիպ դիզայնով և կգոհացնեն ցանկացած հաճախորդի։

Գոտիներ

Բնական և արհեստական կաշվե որակյալ գոտիների մեծ և մատչելի տեսականի ցանկացած ոճի և ճաշակի։ Ճիշտ ընտրված գոտին շեշտադրում է Ձեր յուրօինակ կերպարը։

Անձևանոցներ

Արմենո-ում առկա են շատ տարբեր ոճերի անձևանոցներ` վառ գույների, ուրախ նախշերով, ինչպես նաև ավելի ավանդական տարբերակներ դասական կերպարներ ստեղծելու համար` դեղին, սև կամ բեժ գույների: