Հիշեցում գնորդին

«Արմենո» խանութների ցանցում ձեռք բերված կոշկեղենի համար երաշխիքային ժամկետ սահմանված է 30 օրացուցային օր՝ համաձայն ՀՀ սպառողների իրավունքների պաշպանության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի: 

Երաշխիքային սպասարկումը իրականացվում է «Արմենո» խանութների կողմից տրամադրված կտրոնի առկայության դեպքում, եթե պահպանվել է կոշիկի խնամքի պայմանները: Կոշիկները ներկայացնել մաքուր և չոր վիճակում
Անհրաժեշտ է ճիշտ ընտրել կոշիկը ըստ չափսի՝ հաշվի առնելով ոտքի թաթի առանձնահատկությունները: Ամեն օր մաքրել կոշիկը կեղտից և փոշուց խոնավ շորով կամ խոզանակով, այնուհետև չորացնել:

  • Բնական կաշվից և զամշից պատրաստված կոշիկները անձրևի և թաց ձյան պայմաններում կրել շատ կարճ ժամանակ և խոնավանալու դեպքում չորացնել միայն սենյակային ջերմաստիճանում` չօգտագործելով տաքացնող սարքավորումներ:
  • Բնական կաշվից պատրաստված կոշիկները թրջելուց կարող են փոխել իրենց գույնը, որը չի համարվում թերություն: Անհրաժեշտ է կոշիկների վերևի մասը պատել հատուկ կրեմով և փայլեցնել:
  • Բնական տակացույով կոշիկները խորհուրդ չի տրվում կրել անձրևային եղանակին:
  • Բնական զամշից և վիլյուռից պատրաստված կոշիկները մաքրել ռետինե խոզանակով:
  • Արհեստական զամշից և վիլյուռից պատրաստված կոշիկները նախատեսված չեն թաց ձյան և անձրևային եղանակին կրելու համար, ինչպես նաև չի կարելի լվանալ դրանք հոսող ջրով:
  • Արհեստական կաշվից պատրաստված կոշիկները լվանալ գոլ ջրով, այնուհետև փայլեցնել չոր շորով:
  • Կոշիկը հագնելուց, հանելուց օգտվել եղջյուրակից (Рожок для обуви): Մ՛ի հանեք կոշիկը կրունկի մասը տրորելով, դա կբերի տակացուից վաղաժամկետ անջատմանը:
  • Աշխատանքի վայրում խորհուրդ է տրվում կրել կոշիկ, որի կրունկի բարձրությունը կազմում է 30-40 մմ:
  • Մոդելային կոշիկը խորհուրդ է տրվում կրել հանդիսությունների ժամանակ` ոչ երկար ժամանակով:
  • Այն դետալների վրա, որոնք փոխարինելու ենթակա են (стельки, шнурки, набойки) երաշխիքը չի տարածվում:

Եթե հետևեք մեր խորհուրդներին, Ձեր ընտրած կոշիկները երկար կծառայեն Ձեզ` պարգևելով հաճելի և հարմար քայլվածք: